Տնտեսական10:54, 27 Հոկտեմբեր 2023
Մինչև 2053-ը Թուրքիան տրանսպորտային ոլորտում ծրագրում է 168 մլրդ դոլարի ներդրում

Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն մասնակցել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ անցկացված «Տարանցման համաշխարհային ֆորումի» տրանսպորտային միջանցնքերի վերաբերյալ պանելային քննարկմանը։
Քննարկման ժամանակ Ուրարօղլուն պնդելով, որ Թուրքիան աշխարհագրական ռազմավարական դիրք ունի, ասել է, որ Թուրքիան տրանսպորտային ոլորտում գործունեություն է ծավալում թե՛ երկաթուղային, թե՛ օդային, թե՛ ցամաքային և թե՛ ծովային ճանապարհներով։
Նա հատկապես ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի չորս ժամանոց թռիչքով կարելի է հասնել շուրջ 67 երկրի։
Թուրք նախարարը անդրադարձել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքների տեսանկյունից մինչև 2053-ը պլանավորվող աշխատանքներին։
«Վերջին 21 տարում մեր երկրում տրանսպորտային ենթակառուցվածքների համար 194 մլրդ դոլարի ներդրում ենք կատարել։ Մինչև 2053-ը պլանավորում ենք կատարել շուրջ 168 մլրդ դոլարի ներդրում»։
Բացի այդ Ուրարօղլուն ընդգծել է, որ Թուրքիան պետք է զարգացնի իր երկաթուղային հաղորդակցման կարողունակությունը։
«Հատկապես անպայմանորեն պետք է բարելավենք Կարսի և Սիվասի միջև շուրջ 300 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարը»։
Պանելային քննարկման ընթացքում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը հայտարարել է, որ Թուրքիան սկսել է նաև աշխատանաներ կատարել Միջին միջանցքի կարողունակության բարձրացման նպատակով։
«Իսկ շուրջ 122 կմ երկարությամբ երկաթուղային ճանապարհային ցանցի շահագործման նպատակով Յավուզ Սուլթան Սելիմ կամրջի հատվածից աշխատանքները շարունակվում են»,-հավելել է նա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |