Տնտեսական12:23, 31 Հոկտեմբեր 2023
Թուրքիայում աղքատության շեմը շարունակում է աճել

Թուրքիայում հետզհետե ավելի ու ավելի սաստկացող ինֆլյացիայի (գնաճ) ֆոնին Թուրքիայի աշխատավորների արհմիությունների համադաշնությունը (Türk-İş) հրապարակել է ամենամսյա «սովի և աղքատության շեմերին» վերաբերող հետազոտության արդյունքները:
Թուրքիայում սովի շեմ է համարվում այն գումարի չափը, որը ծածկում է չորս հոգուց բաղկացած մեկ ընտանիքի սննդի հիմնական ծախսերը, իսկ աղքատության շեմը՝ վարձակալության և կոմունալ վճարների համար անհրաժեշտ հիմնական ծախսերը:
Ըստ այդմ՝ հոկտեմբերին սովի շեմը կազմել է 13.684 թուրքական լիրա (շուրջ 487 դոլար), իսկ աղքատության շեմը 44.573.3 լիրա (շուրջ 1584 դոլար):
Հատկանշական է այն, որ այս ամենին զուգահեռ Թուրքիայում մեկ մարդու ամսական վաստակը կազմում է միայն 17.803.3 (շուրջ 633 դոլար) լիրա:
Այսպիսով ստացվում է, որ Թուրքիայում ապրող բոլոր հասարակ/աշխատավոր քաղաքացիներն աղքատ են:
Համադաշնության կողմից տվյալների հրապարակումից հետո հետազոտության արդյունքները թուրքական մամուլում ևս հիմնականում հետևյալ կերպ են մեկնաբանվել՝ «Թուրքիայում արդեն բոլորն աղքատ են. աղքատության շեմը 44.573 լիրա է»:
Նշենք, որ սեպտեմբերին աղքատության շեմը կազմում էր 43․433 լիրա (շուրջ 1547 դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |