Հասարակական13:31, 31 Հոկտեմբեր 2023
Երկրաշարժից տուժած Թուրքիայի Ադիյաման քաղաքի վիճակը շարունակում է մնալ ծանր

Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Ադիյաման քաղաքում փետրվարյան երկրաշարժից հետո սոցիալական իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Ադիյամանում, որտեղ երկրաշարժի հետևանքով մահացել էր ավելի քան 11.000 մարդ, փլուզվել էր 24 դպրոց։ Երեխաների ուսուցման հարցում դա առաջացրել է լուրջ խնդիր, որն էլ 2023-ի ուստարվա մեկնարկից հետո ավելի է խորացել:
Արդյունքում, ըստ սոցհարցման արդյունքների, պարզ է դարձել, որ աշակերտների միայն 62.8 տոկոսն է կարողանում շարունակել կրթություն ստանալ:
Խնդրին անդրադարձել է Թուրքիայի կրթության և գիտության ոլորտում աշխատողների արհմիության Ադիյամանի մասնաճյուղի քարտուղար Զեյնել Փոլաթը: Նա նշել է, որ քաղաքի կենտրոնում բավականաչափ դասընթացներ անցկացնելու համար չկան շենքային անհրաժեշտ պայմաններ, այդ պատճառով էլ օրինակ երկու տարբեր դպրոցներ ուսումնական գործընթաց կազմակերպելու նպատակով համատեղ օգտագործում են մեկ շենք: Փոլաթն ընդգծել է, որ դպրոցների կառուցման համար որևէ շինարարական աշխատանք դեռևս չի տարվում:
Բացի այդ արհմիության քարտուղարն անդրադարձել է մարդկանց բնակության վայրերի, տնապահովման, ուսուցիչների սակավության, մաքուր ջրի և ուտելիքի ապահովման, ինչպես նաև առաողջապահական խնդիրների՝ նշելով, որ դրանք դեռևս չեն լուծվել:
«Անհարաժեշտ է փլատակների մաքրումից հետո ջրամատակարարում ապահովել, սակայն դա էլ դեռևս անհրաժեշտ քանակությամբ չի իրականացվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին (7.7 մագնիտուդ) երկրաշարժերի հետևանքով մահացել էր ավելի քան 50.000 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:

Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:

Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |