Հասարակական13:35, 31 Հոկտեմբեր 2023
Ամասիայի վերջին հայը․ Ռաֆայել Ալթընյան
Ռաֆայել Ալթընյանը (Ֆարուք Ալթընօղլուն) Ամասիայում բնակվող վերջին հայն է։ Նա ծնվել և մեծացել է Ամասիայում և աշխատում է որպես կոշկակար։ Ամուսնացած է, կինը մուսուլման է ու թեև ասում է, որ հոգով հայ է, բայց երբեք չի կարողացել ազատ ասել, որ հայ է։ Այս մասին գրում է թուրքական ընդդիմադիր «Artı Gerçek» պարբերականը։
Նշենք, որ Ռաֆայել Ալթընյանը Թուրքիայում հայտնի հայ ձախակողմյան գործիչ, հեղափոխական Կարպիս Ալթընյանի (Գարբիս Ալթինօղլու) եղբայրն է։
Ալթընյանի խոսքով, Ամասիան իր հայրենիքն է ու ինքն էլ այդ հողի մարդը։
«Դպրոցական ընկերներս գիտեին, որ ես հայ եմ, երբ ուզում էի բռնել թուրքական դրոշը նրանք չթողեցին։ Կարծում եմ չեն թողել, քանի որ հայ եմ, ես դա զգում էի։ Ես հայրենասեր եմ, իմ հայրենիքը ավելի շատ եմ սիրում, քանի իմ կյանքը, սա էլ է իմ հայրենիքը, ես էլ եմ այս հողի մարդ, այս հողի տանուտերը։ Պապիս նախնիների պատմությունը սկիզբ է առնում 1500-ականներից»,-նշել է նա։
Նախակրթարանն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Ստամբուլի Սուրբ Խաչ Դպրեվանքի գիշերօթիկ դպրոցում, սակայն մինինգիտ և տուբերկուլյոզ հիվանդության պատճառով դադարեցրել է ուսումը և վերադարձել Ամասիա։ Նա ու Հրանտ Դինքը դպրոցական ընկերներ են եղել։ Ալթնյանը իր հուշերում Դինքին այպես է հիշում․ «Հրանտը բարձրահասակ, գանգուր մազերով ընկեր էր։ Ես նրա հասակակիցն եմ, բայց նրա մասին շատ բան չեմ հիշում։ Դպրողում Թուրքիայի տարբեր շրջաններից կային հայեր՝ Հայկոն էր, Ամասիայից Օհաննես Չըրողլուն էր, Հրանտ Դինքն էր»։
Հիշատակելով մեկ այլ դեպք արդեն ծառայության տարիներից, նա պատմում է, որ զինվորական ծառայությունն անց է կացրել Սարիղամիշում, որտեղ սերժանտը բահով ծեծել է իրեն և ինչպես նա է նշում․ «Ես զգացի, որ նա դա դիտմամբ արեց, որովհետև ես հայ էի»։
Ալթընյանին վշտացրել է քաղաքապետարանի կողմից իրենց տան քանդումը, որտեղ ինքը ծնվել և մեծացել է, իսկ ամենաշատը տխրություն է պատճառել հայկական գերազմանատան վրա կրոնական ավագ դպրոցի կառուցումը։ «Ես չկարողացա նույնիսկ պապիս գերեզմանը պաշտպանել։ Լավ հիշում եմ, հայոց տոնին խմբերով գնում էինք Իմամ Հաթիփ դպրոցի կառուցման վայրը։ Ինձ ոչ ոք չի զանգել և հարցրել այս մասին։ Ստիպված էի մորս թաղել թուրքական գերեզմանոցում ու եթե հնարավորություն տրվեր ես կթաղեի հայկական գերեզմանոցում»։
«Երբ իմանում են, որ հայ եմ շատերը հեռանում են ինձնից և իմ միակ ցանկությունն այն է, որ կարողանամ ազատ բարձրաձայնել իմ ինքնության մասին։ Երբ հարցնում են, թե որտեղից եմ, միշտ խուսափողական պատասխաններ եմ տալիս, չեմ ուզում բոլորին պատմել իմ ազգության մասին, որովհետև ոմանց դա կարող է դուր չգալ։ Ես չեմ ընտրել հայ լինելը, բայց հպարտ եմ որ այդպիսինն եմ»,- նշում է Ալթընյանը։
«Կցանկանայի ապրել այնպիսի կյանքով, որտեղ ազատ կարտահայտեմ իմ ինքնությունը։ Գուցե հայ եմ, բայց ես Թուրքիայի քաղաքացի եմ, այս հողի մարդ եմ և մարդ պետք է մնա այնպիսին ինչպիսին կա իր հիմքում և ազատ արտահայտի իր ինքնությունը ու այն չպետք է թաքցնի, պետք է ազատ ապրի»,-ասում է Ալթընյանը։
Ի հավելում խոսքերի, Ալթընյանը ասում է․ «Ես խաղաղության, ժողովրդավարության և ազատության կողմնակից եմ։ Ինձ բոլորը պետք է ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ոչ թե օտարեն կամ թշնամաբար վարվեն։ Ես ուզում եմ, որ այս հասարակության բոլոր մարդիկ ունենան նույն իրավունքները, ոչ մեկի իրավունքները չոտնահարվեն, և բոլորն ապրեն մարդավայել։ Ես այս երկրի իսկական քաղաքացին եմ։ Ես չեմ ուզում ինձ օտար զգալ իմ երկրում։ Ինձ շրջապատող մարդկանցից շատերն ինձ ասում են՝ «դու ներգաղթյալ ես», ծիծաղում եմ ու անցնում: Ես Ամասիայի իսկական զավակն եմ, բայց իմ ներսում ապրում եմ ներգաղթյալ կյանքով։ Ես բոլորին ընդունում էի այնպիսին, ինչպիսին նրանք էին և ոչ մեկի նկատմամբ խտրականություն չէի դնում։ Սակայն ինձ չի ցուցաբերվում այն հարգանքն ու հանդուրժողականությունը, որ ես ցուցաբերում եմ այս հասարակության նկատմամբ։ Շատերը երես թեքեցին ինձնից, երբ իմացան, որ հայ եմ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |