Ռազմական10:07, 31 Հոկտեմբեր 2023
Իսրայելը հարվածել է թուրք-պաղեստինյան հիվանդանոցին
Հոկտեմբերի 30-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Պաղեստինի Գազայի հատվածում գտնվող թուրք-պաղեստինյան բարեկամական հիվանդանոցին:
Հիվանդանոցի տնօրեն Սուբհի Սուքեյքը հայտնել է, որ հիվանդանոցը մեծ վնասներ է կրել ավիահարվածների հետևանքով:
«Իսրայելի ինքնաթիռները ավիահարվածներ հասցնելով Գազայի հավտածում գտնվող քաղցկեղի դեմ պայքարի միակ հիվանդանոցը հանդիսացող թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցին՝ լուրջ վնաս են հասցրել հիվանդանոցի 3-րդ և վերջին հարկին»:
Գազայի հավտածում հիվանդանոցի թիրախավորմանն արձագանքել է նաև Թուրքիայի արտգործանախարարությունը:
Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ Իսրայելի կողմից իրականացված նման քայլը խստորեն դատապարտվել է, ինչպես նաև նշվել, որ այդ քայլն արդարացում չունի:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս չի հաղորդվում:
Նշենք, որ հիվանդանոցը կառուցվել է 2017-ին:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը, որը վերաճել է ռազմական լայնամասշտաբ բախումների, սկսվել է հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակմամբ:
Վերջին տվյալների համաձայն՝ մահացել է ավելի քան 8000, իսկ վիրավորվել՝ 21.000 պաղեստինցի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |