Քաղաքական17:21, 31 Հոկտեմբեր 2023
ԱՄՆ-ում կարծում են, որ չնայած հակասություններին, Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր անդամ է

Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության շուրջ Վաշինգտոնի և Անկարայի միջև առկա տարաձայնություններին` Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է: Այս մասին նշել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է վերանայվի՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ին աջակցություն ցուցաբերելու համար։
«Սա, իհարկե, առաջին անգամը չէ, երբ մենք համաձայն չենք Թուրքիայի ղեկավարության հետ։ Այնուամենայնիվ, մենք դեռ նրանց համարում ենք ՆԱՏՕ-ի արդյունավետ և օգտակար անդամ։ Մենք կշարունակենք աշխատել նրանց հետ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կա համաձայնություն», - արձագանքել է Միլլերը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում պաղեստինցիներին աջակցություն հայտնող բազմահազարանոց հանրահավաքում, Իսրայելին անվանել էր պաղեստինյան տարածքների օկուպանտ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |