Իրավական10:17, 01 Նոյեմբեր 2023
Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին
![Թուրքիայի փաստաբանների միությունը մտադիր է դատի տալ Իսրայելին](https://www.ermenihaber.am/news_images/87/260568_1/turkiye_barolar_birligi_israilin_isledigi_savas_suclarini_uluslararasi_ceza_mahkemesine_tasiyacak_4a16930_scaled.jpg)
Թուրքիայի փաստաբանների միության (TBB) նախագահ Էրինչ Սաղքանը թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։
Սաղքանը նշել է, որ Իսրայելը պատերազմական հանցագործություններ է իրականացնում Պաղեստինում՝ այդպիսով խախտելով մարդու իրավունքների միջազգային նորմերը։
Նա, ընդգծելով տեղի ունեցողի անընդունելի լինելու փաստը, գործակալության թղթակցին հայտնել է, որ միությունը մտադիր է պատերազմական հանցագործություններ իրականցնելու հիմունքներով դատական հայց ներկայացնել Իսրայելի դեմ միջազգային քրեական դատարան։
«Պաղեստինում բացահայտ կերպով պատերազմական հանցագործություն է իրականացվում։ Այդ ընկալման մեջ տեղ է գտնում հիվանդանոցի հրթիռակոծումը։ Հիվանդանոցի հրթիռակոծումը հարձակում է, որին պետք է գնահատական տա Միջազգային քրեական դատարանը»։
Սաղքանն ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ Իսրայելը շարունակում է թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքները։
«Միջազգային դերակատարները պետք է անհապաղ գործի անցնեն»,-հավելել է նա։
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են մինչ օրս շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
![Աշխարհում ամենաշատ բանտարկյալներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան 6-րդն է](https://www.ermenihaber.am/news_images/99/296484_2/67a1ac58d1818886.thumb.jpg)
Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է հանցավորության մակարդակը և ձերբակալված անձանց թիվը ու, ըստ այդմ, հրապարկվել է այն երկրների ցանկը որտեղ գրանցվել է ամենաբարձր ցուցանիշը։
![Դիմակավորված անձը փորձել է վնասել Աթաթուրքի արձանը Ստամբուլում (տեսանյութ)](https://www.ermenihaber.am/news_images/99/295738_1/4564.thumb.jpg)
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանների կողմից բերման ենթարկված անձը ծագումով սիրիացի է:
![Սոցհարցում. «Թուրքիայում կա՞ արդարադատություն»](https://www.ermenihaber.am/news_images/99/295488_2/1635490834_1635490833336.thumb.jpg)
Սոցհարցումն անցկացվել է Թուրքիայի 26 նահանգներում՝ 1800 քաղաքացու մասնակցությամբ։
Ուղիղ խոսք
![Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն](https://www.ermenihaber.am/news_images/nophoto_image4.png)
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Պատի երկարությունը հասնելու է 302 կմ-ի: Այն միտված է կանխելու անօրինական միգրանտների և ահաբեկիչների մուտքը երկիր:
Թուրքիայի նոր ավիակիր ռազմանավի ծրագիրը չինական մամուլի ուշադրության կենտրոնում։
Թուրքական աղբյուրներն շեշտում են, որ իրենք պատրաստ բավարարել Սիրիայի անվտանգության ու պաշտպանության հետ կապված բոլոր կարիքները:
Ահմեդ ալ-Շարան միջազգային «The Economist»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Սեյսմոլոգները նշում են, որ երկրաշարժի հետցնցումները որոշ ժամանակ կարող են շարունակվել, քանի որ Թուրքիան գտնվում է ակտիվ խզվածքային գծերի վրա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |