Տնտեսական11:44, 02 Նոյեմբեր 2023
Թուրքիայի առևտրի նախարար․ «ԵՄ երկրների հետ վիզաների հեշտացման գործընթացը շարունակվում է»

Թուրքիայի առևրտրի նախարար Օմեր Բոլաթը տեղեկություն է հայտնել Եվրամիության հետ հարաբերությունների, ավտոմոբիլային, անշարժ գույքի և այլ ոլորտներում գների անարդար բարձրացման և պահեստավորման ստուգումների վերաբեյալ։
Բոլաթը նշել է, որ 2019-ից ԵՄ-ի հետ հարաբերությունները քաղաքական երկխոսության տեսանկյունից դադարեցվել էին, սակայն տնտեսական և առևտրի ոլորտներում աշխատանքները շարունակվում են, ինչպես նաև նշել է, որ պաշտոնավարումից ի վեր 4 անգամ ԵՄ պաշտոնյաների հետ շփումներ են ունեցել։
Նախարարի խոսքերով՝ ԵՄ-ն Թուրքիայի հետ նոր ժամանակաշրջանում դրսևորել է կառուցողական, առևտրային, ինչպես նաև մաքսային միության խնդիրները հարթելու փոխադարձ կամք։
Բոլաթը մասնավորապես հայտնել է, որ ամենաբարձր մակարդակով հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել են բողոքները՝ կապած վիզայի տրամադրման խնդիրների հետ և դրան ի պատասխան նշվել է, որ կսկսվի վիզաների հեշտացման գործընթաց։
Նախարարի նշմամբ՝ 2023-ին 9․761 ընկերությունների և 44․802 ապրանքատեսակների համար անցկացվել են ստուգումներ և ստուգումների արդյունքում կիրառվել է ավելի քան 400 մլն լիրայի վարչական տուգանք։
Նա նաև հավելել է, որ մինչև տարեվերջ արգելվում է երկրորդ ձեռքից գնված մեքենաների ավելի բարձր արժեքով վաճառքը և դրանց գովազդումը, ինչպես նաև նշել է, որ ստուգումների ընթացքում նշանակվել է 67․5 մլն լիրայի վարչական տուգանք։
Անդրադառնալով անշարժ գույքի ոլորտում հայտնաբերված խախտումներին՝ նախարարը նշել է, որ 545 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 54․5 մլն լիրա տուգանք, իսկ մաքսային միությունում իրականացված ստուգումների արդյունքում կանխվել է մաքսանենգ իրերի և թմրանյութերի ներմուծումը Թուրքիա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |