Քաղաքական10:43, 06 Նոյեմբեր 2023
ԱՄԷ-ի և Թուրքիայի առևտրաշրջանառության ծավալները հասել են 18 մլդ դոլարի

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի պատասխանատու, պետնախարար Թանի բին Ահմեդ Ալ Զեյուդին անդրադարձել է Թուրքիայի և ԱՄԷ-ի միջև առկա առևտրաշրջանառության ծավալներին:
Զեյուդին նշել է, որ դրանք հասել են 18 մլրդ դոլարի, ընդ որում այդ թիվը վերաբերում է այն ծավալներին, որոնք չեն ներառում նավթային վաճառքները:
«Ընթացիկ տարվա միայն 1-ին կեսին երկկողմ առևտուրը կազմել է 13.5 մլրդ դոլար: Մենք ցանկանում ենք մասնավոր հատվածի միասնական աշխատանք ապահովել՝ այլ տեսանկյունից դիտարկելով տարբեր շուկաներ»,-ասել է նա:
Բացի այդ, ԱՄԷ-ի պետնախարարը վստահություն է հայտնել, որ 5 տարի անց երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն էլ ավելի են մեծանալու՝ հասնելով 40 մլրդ դոլարի:
Զեյուդին նաև Թուրքիային համարել է Ծոցի տարածաշրջանում ԱՄԷ-ի համար ամենակարևոր առևտրային գործընկերներից մեկը:
Նշենք, որ Թուրքիայից ԱՄԷ արտահանվող ապրանքները կազմում են այդ երկրի ներկրած սպառողական ապրանքների 58.6 տոկոսը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |