Քաղաքական15:17, 07 Նոյեմբեր 2023
Թուրքիայի խորհրդարանը բոյկոտել է Իսրայելին աջակցած ընկերությունների արտադրանքը

Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ճաշարանի մենյուից հանել «Nescafe» և «Coca Cola» ընկերությունների կողմից արտադրված ըմպելիքները:
Թուրքական մեդիայում շրջանառվող պնդման համաձայն՝ նման քայլը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:
«Փաստորեն Թուրքիայի ողջ տարածքում քաղաքացիների կողմից Իսրայելի հարձակումների դեմ իրականացվող ցույցերին և իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին մասնակից դարձավ նաև խորհրդարանը»,- գրում է թուրքական մամուլը:
Ստացվում է, որ վերոհիշյալ երկու ընկերություններն աջակցել են Իսրայելին, որի պատճառով էլ նման որոշում է կայացվել:
Նշենք, որ Թուրքիան բազմիցս երկրի կարևորագույն դեմքերի շուրթերով հայտնել է իր աջակցությունը Պաղեստինին և այնտեղի բնակիչներին:
Նույնսիկ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին համարել էր ահաբեկչական կազմակերպության պես գործող պետություն, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «Համաս»-ին՝ ազատագրողների և մոջահեդների (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) խումբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |