Տնտեսական11:27, 07 Նոյեմբեր 2023
Էրդողանը կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ուզբեկստան մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովին։
Նշվում է, որ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը և Պաղեստին հումանիտար օգնության հնարավորինս արագ փոխանցումը։ Օրակարգային հարցերի թվում է լինելու տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացումը։
Մասնավորապես կքննարկվեն ժամանակակից Մետաքսի ճանապարհի ակտիվացման համար իրականացվելիք համագործակցությունները, ինչպես նաև Կասպից ծովով անցնող Արևելք-Արևմուտք Միջին միջանցքի զարգացումն ու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերջին զարգացումները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում կքննարկվի նաև այն փուլը, որում գտնվում է «Զանգեզուրի միջանցքը», որն ուղղակի «ցամաքային կապ է ստեղծելու տարածաշրջանի և Թուրքիայի միջև»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |