Քաղաքական14:33, 08 Նոյեմբեր 2023
Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Բելառուսի ԱԳ նախարարները

Նոյեմբերի 8-ին Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյկինը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ՝ Հաքան Ֆիդանի հետ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության X-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական, պաղեստինա-իսրայելական հակամարտությունների վերաբերյալ:
Հաքան Ֆիդանը նշել է Թուրքիայի պատրաստակամության մասին՝ հյուրընկալելու հակամարտության կողմերին Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների դադարեցման համար:
Թուրք նախարարն անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, ընդգծել է տեղի ունեցողի շուրջ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
«Միջազգային հանրությունը չպետք է անարձագանք թողնի Գազայում առկա ճնշումներն ու դաժանությունը»,-ասել է նա:
Ֆիդանի խոսքով՝ նոյեմբերի 8-ի առավոտյան ծրագրված է եղել երկու նախարարների մամուլի ասուլիս, որը սակայն չեղարկվել է:
Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ալեյկինի Թուրքիա այցի և Ֆիդանի հետ կայանալիք հանդիպման մասին հայտնել էր նոյեմբերի 6-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |