Տնտեսական10:39, 08 Նոյեմբեր 2023
Թուրքիայի և Իսրայելի միջև առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 50%-ով

Նոյեմբերի 7-ին Քուվեյթում տեղի է ունեցել Թուրքիայի արդյունահանողների խորհրդի (TİM) և Ստամբուլի տեքստիլ ու հագուստ արտահանողների (İTKİB) միության կողմից կազմակերպված Թուրքիա-Քուվեյթ երկկողմ գործարար հանդիպումներ՝ առևտրային պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 150 թուրք խոշոր գործարար, ինչպես նաև Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Բոլաթը հանդիպումների շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Թուրքիա-Քուվեյթ երկկողմ առևտրային հարաբերություններին՝ նշել է, որ Թուրքիան մտադիր է զարգացնելու առևտրային հարաբերությունները Քուվեյթի հետ:
«Թուրքիայում 427 քուվեյթական ընկերություն շուրջ 2 մլրդ դոլար արժողությամբ ներդրում է կատարել»,-հավելել է նա:
Բացի այդ, Բոլաթն անդրադարձել է Թուրքիայի՝ այլ երկրների հետ ունեցած առևտրաշրջանառության ծավալներին և այդ համատեքստում հայտնել Իսրայելի հետ երկկողմ առևտրի ծավալների նվազման մասին:
«Իսրայելի հետ երկկողմ առևտուրը նվազել է ավելի քան 50 տոկոսով»,-ասել է Թուրքիայի առևտրի նախարարը:
Նշենք, որ Թուրքիայում քաղաքացիներն արդեն իսկ սկսել են բոյկոտել իսրայելական ապրանքները, իսկ դրան նոյեմբերի 7-ին՝ ըստ թուրքական մամուլում տեղ գտած պնդումների, միացել էր նաև Թուրքիայի խորհրդարանը:
Խորհրդարանի ղեկավարության կողմից որոշում էր կայացվել ճաշարանների մենյուից դուրս թողնել Իսրայելին աջակցող ընկերություններին՝ «Coca Cola»-ին և «Nescafe»-ին պատկանող արտադրանքը:
Նման գործելաոճը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |