Քաղաքական16:28, 09 Նոյեմբեր 2023
Թուրքիայի և Հունաստանի միջև տեղի կունենա վստահության բարձրացմանը միտված 4-րդ հանդիպումը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 9-ին շաբաթն ամփոփող մամուլի իրազեկման հանդիպում է կազմակերպել:
Հանդիպումից հետո նախարարության հետո կապ ունեցող աղբյուրները պատասխանել են նաև մի քանի հարցի:
Մասնավորապես Թուրքիայի և Հունաստանի միջև «Վստահության բարձրացման միջոցառումների» խորագրով կազմակերպվելիք թվով 4-րդ հանդիպման հետ կապված հարցին ի պատասխան, ասվել է, որ այն տեղի է ունենալու Թուրքիայի պաշտպանական գերատեսչության շենքում նոյեմբերի 13-ին:
Նշվել է նաև, որ դրանց մասնակցելու են զինվորական և քաղաքացիական պատվիրակություններ:
Նման ֆորմատով հանդիպումների անցկացման մասին Թուրքիայի և Հունաստանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 1988-ի մայիսին, որոնք ստորագրվել են երկու երկրների այդ ժամանակ պաշտոնավարող արտգործնախարարների կողմից:
Բացի Թուրքիա-Հունաստան հարաբերություններին առնչվող հարցերից, անդրադարձ են կատարվել Շվեդիայի Հյուսիսատլանտյան Դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու թեմային, ինչպես նաև Թուրքիայի գլխավոր շտաբի պետի Կատար կատարած այցին:
Շվեդիայի անդամակցության հետ կապված նշվել է․ «Մենք ուշադիր հետևում ենք պաշպտանության և անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերին և մեր անվտանգության տեսնակյունից ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները»։
Իսկ Թուրքիայի ԳՇ պետի Կատար կատարած այցի վերաբերյալ նշվել է, որ դրանք երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության բարձրացման և կոորդինացման զարգացման նպատակ են ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |