Քաղաքական15:43, 10 Նոյեմբեր 2023
Էրդողանն ակնարկել է, որ Իսրայելը չափում է Թուրքիայի համբերությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է Անկարայի Բեշթեփե թաղամասի ազգային կոնգրեսի և մշակույթի կենտրոնում անցկացված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մոսւտաֆա Քեմալ Աթաթուքրի մահվան 85-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը:
Միջոցառման շրջանակներում Էրդողանը ելույթ է ունեցել:
Նախ նշելով, որ Թուրքիայի հարյուրամյակը սկսել է ձևավորվել 1923-ից՝ հայտարարել է, որ երախտագիտությամբ է հիշում բոլոր նրանց, ովքեր ջանք են գործադրել հանրապետության ստեղծման և դրա մեծացման հարցում:
«Իհարկե, այս պատկերին պետք է ավելացնել մեր հազարամյա պետականության փորձի կուտակումը, որն իր հետքն է թողել Սիբիրից մինչև Հնդկաստան, Արևելյան Եվրոպայից մինչև Հյուսիսային Աֆրիկա ձգվող լայն աշխարհագրության վրա»,-ասել է նա:
Էդողանը նաև նշել է, որ անհրաժեշտ է գնահատականներ տալ պատմության ընթացքում իրենց գոյության մասին ուսումնասիրություններին:
Իսկ վերջում հայտարարել է. «Իսրայելը խոստացված (Աստծո կողմից տրված-խմբ.) հողերի մոլորությամբ, որոնք ներառում են նաև մեր երկրի հողերը, չափում է մեր համբերությունը՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքով»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |