Քաղաքական10:27, 10 Նոյեմբեր 2023
«Հրանտ Դինք» հիմնադրամը փոքրամասնությունների իրավունքներին նվիրված համաժողով կանցկացնի Ստամբուլում

Հրանտ Դինքի սպանությունից հետո ստեղծված «Հրանտ Դինք» հիմնադրամը Ստամբուլում նոյեմբերի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Հանրապետության 100-ամյակին փոքրամասնություններին իրավունքները» խորագրով միջազգային համաժողով է անցկացնելու:
Համաժողովում քննարկվելու է 3 հիմնական թեմա: Դրանցից առաջինը փոքրամասնությունների իրավունքների պատմական և հայեցակարգային զարգացումն է և այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:
Երկրորդը՝ փոքրամասնությունների իրավունքների զարգացումն ու այդ համատեքստում ի հայտ եկած խնդիրները:
Այս թեմայի շրջանակներում ուսումնասիրվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Թուրքիայում ապրող տարբեր փոքրամասնությունների ունեցած իրավունքները, դրանց կրած փոփոխությունները, խնդիրները, որոնց բախվել են փոքրամասնությունները, միջազգային զարգացումները և դրա ազդեցությունը փոքրամասնությունների իրավունքների վրա:
Իսկ երրորդ հիմնական թեման հասարակության և խտրականության դեմ պայքարն է:
Համաժողովին մասնակցելու է նաև Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) փոքրամասնությունների հարցերով նախկին հատուկ զեկուցող Ֆերնանդ դե Վարենը, ով հանդես է գալու նաև ելույթով:
Նշենք, որ պլանավորվող համաժողովն անցկացվելու է թուրքերեն և անգլերեն թարգմանությամբ: Այն ուղիղ եթերով ցուցադրվելու է հիմնադրամի յութուբյան էջում և կայքում՝ զուգահեռաբար և՛ անգլերեն և՛ թուրքերեն:
Մասնակցության համար գրանցումներն ընդունվելու են մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 14:00-ն:
Հրանտ Դինքը եղել է պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն տպագրվող միակ շաբաթաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայում ապրող հայ մտավորականներից մեկը, ով հայտնի էր իր անվախ ելույթներով:
Նա բազմից անդրադարձել է նաև 1915-ին Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի կազմակերպված ցեղասպանությանը:
Դինքը սպասնվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |