Քաղաքական12:47, 10 Նոյեմբեր 2023
Bloomberg. «Թուրքիան Գազայի ճգնաժամի լուծման բանալին է»

Ամերիկյան «Bloomberg» պարբերականն անդրադարձել է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, Գազայի ճգնաժամին և պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Մասնավորապես պարբերականը գրել է, որ Գազայի շուրջ տիրող ճգնաժամային իրավիճակը կարգավորելու և խնդիրը լուծելու համար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է շփումներ ձևավորի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Որքան շուտ զանգահարի, այնքան լավ»,-ասվել է գրառման մեջ:
«Bloomberg»-ը նշել է, որ Էրդողանը առկա իրավիճակը լուծելու տեսանկյունից «անփոխարինելի» մեկն է, իսկ Թուրքիան՝ «Գազայի ճգնաժամի լուծման բանալին»:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են ռազմական առճակատման և շարունակվում են մինչ օրս, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի ուղղությամբ իրականացված հարձակմամբ:
Վերջին տվյալներով կողմերի զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 12.000-ը, որից շուրջ 11.000-ը պաղեստինցներ են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |