Քաղաքական09:59, 13 Նոյեմբեր 2023
Էրդողանը արաբական երկրների ղեկավարների հետ քննարկել է Գազայի իրավիճակը
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում հանդիպել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի հետ:
Էրդողանը Ռիյադ էր այցելել՝ մասնակցելու այնտեղ գումարվելիք «Իսլամական համագործակցության կազմակերպության» և «Արաբական լիգայի» համատեղ հրատապ գագաթնաժողովին:
Նշվում է, որ երկկողմ հանդիպման օրակարգում եղել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը, ինչի շրջանակներում էլ Էրդողանն ընդգծել է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքների թիրախավորման անընդունելիությունը:
Նա նաև շեշտել է, որ իսլամական երկրները խաղաղություն հաստատելու համար պիտի միասնական քայլեր ձեռնարկեն:
Էրդողանը նաև հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ։ Կողմերի քննարկումների գլխավոր թեման եղել է Գազայում տիրող իրավիճակը: Այս անգամ Էրդողանը շեշտել է Իսրայելին դատապարտելու անհրաժեշտությունը՝ միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքների խախտման տեսանկյունից:
Թուրքիայի նախագահը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ համագործակցելու մարդասիրական օգնություն Գազա ուղարկելու առումով:
Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել նաև Սաուդիան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ Բին Սալմանի և Էրդողանի միջև: Ինչպես նախորդ հանդիպումների ընթացքում, այնպես էլ այս հանդիպմանը ևս օրակարգում եղել Գազայի շուրջ տիրող իրավիճակը:
Էրդողանը, նշելով, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող գործողությունները ցեղասպանական են, շեշտել է հարձակումներին և ցեղասպանությանը վերջ տալու, ինչպես նաև հրադադար հաստատելու անհրաժեշտությունը: Քննարկվել են այդ համատեքստում կատարվելիք քայլերը:
Հիշեցնենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումները, որոնք վերաճել են ռազմական բախումների և շարունակվում են մինչ օրս, սկսվել են հոկտեմբերի 7-ին՝ Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակմամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարարը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին:
Թուրքական «HSB» հետազոտական ընկերությունը հրապարակել է նախագահական ընտրությունների թեմայով 2025-ի առաջին սոցհարցման արդյունքները:
Համշխարհային առողջապահության կազմակերպության ներկայացուցչի խոսքով օգնությունը կազմել է 55 տոննա:
Նման նախաձեռնությամբ են հանդես եկել «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունների ղեկավարները:
Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել Սիրիային։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |