Քաղաքական15:21, 14 Նոյեմբեր 2023
Հունաստանի վարչապետ․ «Ցանկանում եմ Էրդողանին հրավիրել Հունաստան»

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում մասնակցել է «Konrad Adenauer» հիմնադրամի կազմակերպած պանելային քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ Գազայում հակամարտությունները չսրելու հարցում Եվրոպան և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր։
Միցոտակիսի խոսքերով մեր բոլորի շահերից է բխում, որ այս հակամարտությունը (խմբ․ Գազայի) չսրվի։ Կարծում եմ, որ մեր բոլորի շահերից է բխում, որ այս հակամարտությունը չսրվի այն սարսափելի վիճակից, որին մենք պետք է անդրադառնանք։ Նույն շահը նաև Թուրքիային է վերաբերում , և ոչ մեկ չի ցանկանում տեսնել, թե ինչպես է հակամարտությունը ավելի սրվում։
Միցոտակիսը կարևորել է առկա խնդիրների քննարկման հարցում Թուրքիայի և եվրոպական երկրների միջև ավելի սերտ երկխոսությունը։
Հունաստանի վարչապետը ելույթի ընթացքում հայտնել է, որ դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցանկանում է հրավիրել Հունաստան՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը։
Միցոտակիսը մասնավորապես նշել է․ «Բնավ համաձայն չեմ «ՀԱՄԱՍ» խմբավորման վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների հետ։ Սակայն դա պատճառ չի հանդիսանում նախագահ Էրդողանին Հունաստանում չհյուրընկալելու համար»։ Դրան ի հավելում նշել է, որ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ԵՄ-Թուրքիա հարաբերությունների և անկանոն միգրացիայի կանխարգելման հարցերում համագործակցությունը։
Պանելային քննարկմանը ելույթ է ունեցել Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական միության միություն» (CDU) կուսակցության առաջնորդը և նշել , որ կիսում է Միցոտակիսի տեսակետները և կողմ է Էրդողանի հետ երկխոսությանը։ Նա, միևնույն ժամանակ հիշատակելով նոյեմբերի 17-ին Էրդողանի՝ Բեռլին սպասվող այցի մասին, հավելել է․ «Խոսելու ճիշտ ժամանակն է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |