Քաղաքական11:42, 15 Նոյեմբեր 2023
Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Նոյեմբերի 14-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կազմավորման 40-ամյակին նվիրված ընդունելությանը։
Յըլմազը ընդունելության ժամանակ հանդես է եկել նաև ելույթով:
«Գազայում, Ղարաբաղում (Լեռնային Ղարաբաղ, Արցախ) տեղի ունեցածները մեզ մշտապես սա են ցույց տալիս․ օր ու գիշեր իրավունքից, օրենքից, միջազգային իրավունքից խոսող մի շարք միջազգային շրջանակներ, ցավոք, որոշակի տեղերում դա չեն հիշում, մոռանում են։ Նրանց ամեն առիթով հիշեցնելու ենք դա»,-պնդել է նա։
Բացի այդ, Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած մեկօրյա պատերազմին, նշել է, որ ինչպես միշտ, այդ ժամանակ ևս Թուրքիան եղել է Ադրբեջանի կողքին և շարունակելու է լինել:
Նշենք նաև, որ նույն օրը քաղաքական հարաբերությունների զարգացման նպատակով Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիայի թուրքական հատվածում Թուրքիայի, Ադրբեջանի և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության իշխող կուսակցությունների ներկայացուցիչների միջև «երեք պետություն մեկ ազգ» ըմբռնմամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |