Քաղաքական10:31, 15 Նոյեմբեր 2023
Ֆիդանը Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հանդիպումներ է ունեցել

Նոյեմբերի 14-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել:
Մասնավորապես Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարի հատուկ համակարգող Թոր Վեննեսլենդի, ինչպես նաև ավստրիացի և եգիպտոսցի գործընկերներ Փեննի Վոնգի և Սամեհ Շուքրիի հետ:
Նշվում է, որ Ֆիդանը բոլոր կողմերի հետ ունեցած հեռախոսազրույցների ընթացքում, որպես պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման պայման առաջ է քաշել երկու պետության ստեղծման մոդելը:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է հրատապ հրադադարի ռեժիմի հաստատման, ինչպես նաև տիրող հումանիտար վատ վիճակին վերջ տալու նպատակով միջազգային հանրության կողմից Իսրայելին ուղերձներ հղելու անհրաժեշտությունը:
Թուրքական մամուլը նաև հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին՝ նշում է, որ Ֆիդանը Թուրքիայի արտգործնախարարության շենքում ընդունել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցիչ Ջան Չյուին:
Ինչպես հեռախոսազրույցների ընթացքում, այս հանդիպմանը ևս կողմերը մտքեր են փոխանակել Գազայի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |