Քաղաքական15:58, 15 Նոյեմբեր 2023
Թուրքիան Պաղեստինի անկախությունն առաջինը ճանաչած երկրներից է

Նոյեմբերի 15-ին լրանում է Պաղեստինի անկախության 35 ամյակը։ 1988-ի հենց այս օրը Պաղեստինի ազգային խորհուրդը Պաղեստինը հռչակեց անկախ պետություն։ Անկախությունը ճանաչած առաջին երկրների շարքում էր նաև Թուրքիան, որը մեծ քաղաքական աջակցություն էր ցուցաբերել Պաղեստինի ժողովրդի անկախության պայքարին։
Թուրքական պետական լրատվամիջոցը հայտնում է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդար և տևական լուծման գործում Թուրքիան ունեցել և շարունակում է ունենալ կարևոր դերակատարում։
Նաև նշվում է, որ Թել Ավիվի վարչակազմի հետ բանակցությունների ընթացքում ընդգծվել է, որ տարածաշրջանը կարող է հասնել խաղաղության միայն 1967թ. դրությամբ եղած սահամաններով Պաղեստինի անկախ և ինքնիշխան պետության ստեղծմամբ, որի մայրաքաղաքը կլինի Արևելյան Երուսաղեմը։
«Թուրքիայի ներկայիս առաջնահերթությունը Գազայի վրա Իսրայելի հարձակումները դադարեցնելն է և Թուրքիայի երաշխավորությամբ ապահովել այնպիսի միջավայր, որտեղ պաղեստինցիները կկարողանան խաղաղ ապրել»,- գրում է աղբյուրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |