Ղարաբաղ09:28, 16 Նոյեմբեր 2023
Թուրքական զորակազմը ևս 1 տարի կմնա Արցախի օկուպացված տարածքներում

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ ներկայացված հերթական նախագիծը: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի (Լեռնային Ղարաբաղ) տարածքներում թուրքական զորակազմի ծառայության ժամկետի երկարաձգում ևս 1 տարով՝ սկսած 2023թ․ նոյեմբերի 17-ից:
Էրդողանի կողմից ստորագրված փաստաթղթում հղում է արվում 2020-ի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի և Հայատասնի միջև 44-օրյա պատերազմի ավարտն ազդարարող Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ստորագրված եռակողմ հայտարարությանը և նշվում, որ հայտարարության դրույթները շարունակվում են կյանքի կոչվել:
Ապա այդ համատեքստում առաջարկում է ևս մեկ տարով երկարաձգել թուրքական ԶՈՒ-ի ծառայության ժամկետն Ադրբեջանում:
Հիշեցնենք, որ թուրք զինծառայողները տեղակայված են Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որը ստեղծվել է եռակողմ հայտարարության հաջորդ օրը՝ նոյեմբերի 10-ին ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով՝ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկման համար։ Կենտրոնում մշտադիտարկումն իրականացնում են 60-ական թուրք և ռուս սպաներ։
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքներում 2020-ի դեկտեմբերից ականազերծման աշխատանքներ են իրականացնում նաև թուրք սակրավորներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահը MIT- հիմնադրման 97-ամյակին նվիրված միջոցառմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

Ֆիդանը հանդիպելու է նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո կողմերը մամուլի ասուլիս կտան։

Թուրքիայի խորհրդարանում ընդունվել է Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում Թուրքիայի զինանձնակազմի ծառայության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախագահները քննարկել են Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» հայեցակարգի շրջանակներում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |