Քաղաքական10:51, 16 Նոյեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ. «Իսրայելցի պաշտոնյաներն օրենքից խոսելու իրավունք չունեն»

Նոյեմբերի 15-ին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և արտգործնախարար Էլի Ջոհենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին արված խոսքերին:
Մասնավորապես նշվել է, որ իսրայելցի պաշտոնյաները, ովքեր պատմության մեջ մտել են Պաղեստինի ժողովրդին հալածելով և կոտորելով, չեն կարող խոսել օրենքից:
Բացի այդ, Նեթանյահուի և Ջոհենի խոսքերը որակվել են անհիմն:
«Իրականությունն արտահայտող խոսքերից անհանգստացած Բենյամին Նեթանյահուի և Էլի Ջոհենի անհիմն զրպարտանքները, որոնք ուղղվել են նախագահին, չեն կարող կոծկել իրենց մեղքերը»,- ասվել է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշվել է նաև, որ Թուրքիան շարունակում դեմ լինել Պաղեստինի Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող, իրենց որակմամբ՝ ցեղասպանությանը և շարունակելու է աջակցել Պաղեստինի ժողովրդին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակին՝ ասել էր.
«Իսրայելի իշխանությունները Գազայում բնակվող երեխաների, կանանց և քաղաքացիական բնակչության դեմ մարդկության պատմության ամենանենգ հարձակումներն է իրականացնում: «ՀԱՄԱՍ»-ին (Գազայի հատվածում իշխող խմբավորում) անվանում ես ահաբեկչական կազմակերպություն: «ՀԱՄԱՍ»-ը ընտրություններին մասնակցած և հաղթած քաղաքական կուսակցություն է: Հաղթելուց հետո դուք խլեցիք նրանց իրավունքները»:
Ինչին էլ Նեթանյահուն պատասխանել էր հետևայլ կերպ.
«Ահաբկեչությանն աջակցող ուժեր կան, նրանցից մեկն էլ Թուրքիայի նախագահ Էրդողանն է: Էրդողանն Իսրայելին ահաբեկչական կազմակերպություն է անվանում, իսկ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական գործողություններին աջակցում: Նա ռմբակոծել է Թուրքիայում իսկ գտնվող իրենց գյուղերը: Մենք չենք պատրաստվում դասեր քաղել նրանից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |