Քաղաքական09:54, 16 Նոյեմբեր 2023
Թուրքիայի խորհրդարանի նախագահն ընդունել է Անկարայում ՌԴ դեսպանին

Նոյեմբերի 15-ին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն ընդունել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Յերհովին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պաղեստինա-իսրայելական հակամարտությանը:
Քուրթուլմուշն աշխարհում ընթացող հակամարտությունների ֆոնին կարևորել է երկու պետությունների միջև առկա համագործակությունն ու դրանց խորացումը բոլոր ոլորտներում:
Թուրքիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է նաև հակամարտությունների՝ տարածաշրջանային պետությունների ներգրավվածությամբ բանակցության ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և նշել, որ արտատարածաշրջանային պետությունների ներգրավվածությունը դրանցում միայն բարդացնում է խնդիրները:
Բացի այդ, Քուրթուլմուշը ցանկություն է հայտնել այցելել ՌԴ խորհրդարան, ըստ նրա՝ միջխորհրդարանական կապերը լավագույն կետ տեղափոխելն ընդհանուր ձեռքբերում կլինի Թուրքիա-ՌԴ հարաբերությունների մակարդակի բարձրացման տեսանկյունից:
Ռուս դեսպանն էլ, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, նշել է, որ Ռուսաստանն այդ հարցում կիսում է Թուրքիայի տեսակետը:
Նշենք, որ Թուրքիան որպես հակամարտության լուծում տեսնում է երկու անկախ պետությունների ձևավորման մոդելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |