Ռազմական11:13, 17 Նոյեմբեր 2023
Թուրքիան մտադիր է թարմացնել իր սպառազինությունը նոր տիպի կործանիչներով
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովում մեկնարկել են 2024-ի բյուջեի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարարության բյուջեի վերաբերյալ քննարկումները:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը քննարկումների ընթացքում խոսել է երկրի ռազմաօդային սպառազինությունը համալրելու մտադրության մասին:
Գյուլերը մասնավորապես նշել է, որ Թուրքիան Անգլիայի, Իսպանիայի և Գերմանիայի հետ բանակցում է «Eurofighter Typhoon» կործանիչների գնման շուրջ:
«Eurofighter-ի հետ կապված աշխատանքներ ենք տանում: Մենք ցանկանում ենք գնել Eurofighter: Շատ արդյունավետ ինքնաթիռ է: Այդ ինքնաթիռներն առնչվում են Անգլիայի, Գերմանիայի և Իսպանիայի հետ: Թե՛ Անգլիան և թե՛ Իսպանիան ասել են «այո», հիմա նրանք աշխատում են Գերմանիային համոզելու ուղղությամբ»,-ասել է նա:
Բացի այդ, Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հիշյալ երկու երկրները վստահեցրել են՝ այդ հարցը կլուծեն:
«Եթե ստացվի, ծրագրում ենք գնել 40 միավոր Eurofighter ինքնաթիռ»,-հավելել է թուրք նախարարը:
Նշենք, որ ինքնաթիռի համատեղ արտադրությունը մեկնարկել է 2003-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |