Քաղաքական15:01, 20 Նոյեմբեր 2023
Թուրքիայում ընդդիմադիր ուժերի մերձեցումը մամուլի ուշադրության կենտրոնում

Նոյեմբերի 20-ին թուրքական մամուլում լայնորեն շրջանառվում է մի տեսարան, որը կապված է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» (CHP-ՀԺԿ) կուսակցության նորընտիր նախագահ Օզգյուր Օզելի հետ:
Մասնավորապես տարածվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես է Օզելը համբուրում «HEDEP» թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի ձեռքը:
Թուրքական մամուլում ուշագրավ է համարվել այն, որ Օզելը համբուրել է այն մարդու ձեռքը, ով 2021-ի ելույթներից մեկի ժամանակ Թուրքիան անվանել էր օկուպանտ երկիր, իսկ քրդերի համար պահանջել պետականություն:
Հատկանշական է որ Օզելի՝ դեպքի հետ կապված Twitter-յան գրառման մեջ տեղ են գտել «Խաղաղություն և եղբայրություն» արտահայտությունները:
Նշենք, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները նոյեմբերի 19-ին մասնակցել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում անցկացված «Մի օպերային գիշեր» համերգին:
Ավելի վաղ Օզելն ու Բուլդանը նոյեմբերի 16-ին Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթի ազատ արձակման վերաբերյալ հայտնել էին իրենց բացասական վերաբերմունքը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |