Քաղաքական11:32, 21 Նոյեմբեր 2023
Ֆիդան. «Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 20-ին Թուրքիայի մեջլսի բյուջետային պլանավորման հանձնաժողովում արտգործնախարարության 2024-ի բյուջեի վերաբերյալ քննարկումների ընթացքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից «Քավալա-Դեմիրթաշ» դատական գործի շրջանակներում կայացված որոշմանը:
Ֆիդանը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումները կյանքը չկոչելու վերաբերյալ հնչած քննադատություններին ի պատասխան՝ ասել է․
«Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»:
Նա նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումների կյանքի կոչման տեսանկյունից ավելի առաջատար դիրքերում է քան անդամ այլ երկրներ:
Իսկ «խորհրդանշական» դատական գործերի հետ կապված (խոսքը վերաբերում է «Քավալա-Դեմիրթաշ» գործին ևս) Ֆիդանն ասել է, որ դրանք մինչև դատարան մտնելը նախապես եվրոպական երկրների մայրաքաղաքներում քաղաքականցված և Թուրքիայի ներքին քաղաքականությանը միջամտելուն միտված դատական գործեր են:
Հիշեցնենք, որ 2021- դեկտեմբերի 3-ին ԵԽ նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։ Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչնիչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:

Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:

Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում իշխող կուսակցության Գազիանթեփի պատգամավոր Ալի Շահինը կիսվել է Գլեն Ֆրեդերիկ Մաթեսոնի պատմությամբ
Իրանը դիվանագիտական նոտա է հղել 6 երկրի՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»:
Մարտի 28-ին՝ մահմեդականների պահքի ամսվա՝ Ռամադանի վերջին օրը Թեհրանում մեծ ցույց էր` ի աջակցություն պաղեստինցիների:
Շարայի այցի վերաբերյալ համապատասխան հայտարարությունը տարածվել Սիրիայի ԱԳՆ-ի կողմից, որտեղ սակայն օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն նշվել:
Թուրքական արմատներով բրիտանացի գրողը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդոված է հրապարակել «Financial Times»-ում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |