Քաղաքական11:11, 21 Նոյեմբեր 2023
Թուրքիայի նախագահը մեկնում է Ալժիր

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայի Էրդողանն կայցելի Ալժիր:
Էրդողանն Ալժիր է մեկնում՝ մասնակցելու երկու պետությունների միջև «Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» 2-րդ նիստին:
Ինչպես հայտնում Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը, նիստն անցկացվելու է Ալժիրի համանուն մայրաքաղաքում, որին բացի Թուրքիայի և Ալժիրի նախագահներից մասնակցելու են նաև երկկողմ համագործակցության մեջ ներգրավված գերատեսչությունների նախարարները:
Նշվում է, որ օրակարգում են երկկողմ համագործակցության խորացումը, դրա ուղղությամբ կատարվելիք քայլերը, ինչպես նաև վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների տեսանկյունից գրանցված առաջնընթացը:
Բացի այդ, կողմերը մտքեր են փոխանակելու Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի և տարածարջանային ու համաշխարհային մասշտաբներ ունեցող խնդիրների շուրջ:
Նախատեսվում է երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստող մի շարք պայմանագրերի և համաձայնագրերի կնքում ևս:
Նշենք նաև, որ նոյեմբերի 21-ի գիշերը Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիա-Ալժիր հարաբերությունների և համագործակցության խորացման շրջանակներում կրթության ոլորտի վերաբերյալ նախապես երկու երկրների միջև կնքված համաձայնագիրը հաստատող օրենքի ընդունման մասին լուրը:
Պայմանագիրը ենթադրում է թուրքական դպրոցի հիմնում Ալժիրում:
Թուրքական մամուլում օրենքի ընդունումը որակվում է որպես կարևոր քայլ՝ նախքան հանդիպումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |