Քաղաքական09:48, 22 Նոյեմբեր 2023
Էրդողան. «Իսրայե՛լ, դու ատոմային զենք ունես»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 21-ին Ալժիր կատարած պաշտոնական այցի շրջանակներում մասնակցել է Ալժիր-Թուրքիա երկկողմ գործարար ֆորումին:
Էրդողանը ֆուրումին անդրադարձել է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրացումներին, որոնք վերաճել են լայնամասշտաբ ռազմական բախման:
Նա նախ շնորհակալություն է հայտնել Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացվող դաժան գործողությունների հետ կապված Ալժիրի ունեցած դիրքորոշման համար, ապա նշել, որ Ալժիրն այն երկրներից մեկն է, որը տեղի ունեցողի կապակցությամբ հասցեական արձագանք է տվել:
Էրդողանը, խոսելով Իսրայելի մասին, պնդել է նաև, որ այդ պետությունը ատոմային ռումբ ունի:
«Այս ընթացքում ևս թույլ չենք տալու, որ իսրայելցի պաշտոնյաների կողմից հերքվող միջուկային զենքի, ատոմային ռումբի հարցը մոռացության մատնվի: Իսրայե՛լ, քեզ մոտ ատոմային ռումբ կա: Դրա հետ կապված մենք բողոքել և բողոքում ենք հատկապես պատկան մարմիններին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիան պաղեստինա-իսրայելական հակամարտության հոկտեմբերյան սրումից հետո բացահայտ պաղեստինամետ դիրքորոշում է ցուցաբերել, այնքան, որ նույնիսկ արևմտյան մամուլը Թուրքիային մեղադրել էր հակասեմականության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |