Քաղաքական10:19, 22 Նոյեմբեր 2023
Թուրքիայի և Ալժիրի միջև 12 համաձայնագիր է ստորագրվել

Նոյեմբերի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել էր Ալժիր՝ մասնակցելու «Թուրքիայի Հանրապետության և Ալժիրի ժողովրդական ժողովրդավարական Հանրապետության միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի» 2-րդ գագաթնաժողովին:
Էրդողանի և Ալժիրի նախագահ Աբդուլմեջիդ Թեբբունի միջև գագաթնաժողովի ավարտից հետո համատեղ հայտարարության ստորագրումից բացի, տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող 12 համաձայնագիր է ստորագրվել:
Դրանք հիմնականում կապված են արտաքին քաղաքական, տուրիզմի, մշակույթի, կինոյի, առևտրի, առողջապահության, տիեզերագնացության և տեղեկատվության ոլորտների հետ:
Նշենք, որ Թուրքիայի պետական լրատվական «Anadolu» գործակալության խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Սերդար Քարագյոզի և Ալժիրի պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սամիրի Գայիդի միջև ևս համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի՝ երկու երկրների պետական լրատվական գործակալությունները համագործակցելու են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |