Քաղաքական17:18, 24 Նոյեմբեր 2023
Թուրքական ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Իսրայելի դեմ չբոյկոտելու համար

Թուրքական «Diken» կայքում Աքիֆ Բեքին հրապարակել է հոդված, որտեղ մեղադրում է թուրքական իշխանություններին Իսրայելի դեմ կոնկրետ քայլեր չձեռնարկելու և պետական մակարդակով պատժամիջոցներ չկիրառելու մեջ:
Նա մեջբերել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որ միջազգային դիվանագիտության մեջ ընդունված չէ հարաբերությունների լրիվ խզում հասկացությունը:
Ըստ թուրք վերլուծաբանի՝ իշխանությունները պատժամիջոցներով չեն բոյկոտում Իսրայելի դեմ։ Արձագանքը խիստ է, բայց չի հանգեցնում գործողության՝ սահմանափակվելով միայն հայտարարություններով։ Դիվանագիտական և առևտրային հարաբերությունները շարունակվում են առանց մակարդակի նվազման։
Աքիֆ Բեքին ընդգծում է նաև, որ իշխանությունները չեն գնում նման քայլի՝ պատճառաբանելով տնտեսական գործոնով, սակայն իրականում դա արվում է իրենց իշխանությունը պահպանելու համար:
Այսպիսով Թուրքիայում սահմանափակվում են միայն քաղաքացիական, շատ անգամ ձևական բոյկոտով ընդդեմ Իսրայելի՝ առանց ձեռնարկելու իրական քայլեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |