Քաղաքական11:25, 28 Նոյեմբեր 2023
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ

Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։
Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ:
Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերզված ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության մասին:
Նաև խոսելով տարածաշրջանում «կապուղիների ապաշրջափակումից»՝ այն կարևոր է համարել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից:
Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ, իսկ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ ասել է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, շեշտել, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն:
Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված և Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում:
Անդրադառնալով հանդիպմանը՝ Գյուլերը հայտարարել է, որ դրա շնորհիվ հնարավորություն են ստացել քննարկել իրենց երկրների միջև առկա ու պոտենցիալ համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։
Նրա խոսքով՝ հանդիպմանը ևս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունն Ադրբեջանի և Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև օրեցօր խորացող և հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական և անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին և ակնկալիքներին։
Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |