Քաղաքական10:49, 28 Նոյեմբեր 2023
Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահն ընդդիմադիրներին մեղադրել է քրդերին շահագործելու մեջ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) փոխնախագահ Օմեր Չելիքը նոյեմբերի 27-ին գումարված կուցակցության կենտրոնական կառավարման խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիս է տվել:
Չելիքն ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նորընտիր ղեկավար Օզգյուր Օզելի՝ քրդերի վերաբերյալ արած հայտարարությանը, ասել է.
«ՀԺԿ-ն ասում է, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ սկսել է քուրդ ընտրողին շահագործելու սեզոնը»:
Այսպիսով ստացվում է, որ Չելիքը Օզելին մեղադրել է քրդերին շահագործելու և այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու մեջ:
Նշենք, որ Օզելը խոսել էր Թուրքիայում ապրող մարդկանց հավասարությունից, իսկ քրդերին համարել ավելի քիչ հավասարություն ունեցող ժողովուրդ:
«Թուրքիայում բոլորը հավասար են, սակայն քրդերն ավելի քիչ են հավասար: Մենք քրդերին թույլ չենք տալիս քաղաքապետ ընտրել: Քուրդ ընտրողը չի մոռանալու դա այնպես, ինչպես ձմռան ավարտին գայլը չի մոռանում իր կերած սառնամանիքը: Քուրդն էլ չի մոռանալու իր կերած սառնամանիքը»:
«Ձմռան ավարտին գայլը չի մոռանում իր կերած սառնամանիքը» թուրքական դարձվածք է, որը նշանակում է, որ թեկուզ ձմեռն էլ անցնի գայլը ձմռանը կրած իր տառապանքներն ու դժվարությունները չի մոռանա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |