Քաղաքական09:02, 29 Նոյեմբեր 2023
Էրդողանը հեռախոսազրուց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի, հումանտիտար ճգնաժամի լուծման առաջարկների և տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու վերաբերյալ:
Այս համատեքստում միջազգային հանրության կողմից իրականացվելիք քայլերը ևս եղել են հանդիպման օրակարգում:
Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է խախտել միջազգային իրավունքը և նշել Իսրայելին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին:
Թուրքիայի նախագահը նաև ցավակցել է Գազայի հատվածում ավելի քան 100 ՄԱԿ-ի աշխատակցի մահվան կապակցությամբ:
Գուտերեշի Եգիպտոսի և Գազայի միջև գտնվող Ռեֆահի անցակետ իրականացրած անձնական այցին անդրադառնալով՝ հայտնել է, որ այն դրական է եղել միջազգային հանրության ուշադրությունը տեղի ունեցողի վրա հրավիրելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին տեղի է ունենալու ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում է Գազայի հատվածում տիրող իրավիճակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |