Քաղաքական11:20, 29 Նոյեմբեր 2023
Թուրքիան կարող է մինչև տարեվերջ հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը

Ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել հայտնել իր ինքնությունը, ամերիկյան «Reuters» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ Թուրքիան մինչև տարեվերջ կարող է հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցելու Շվեդիայի հայտը:
Նա մասնավորապես նշել է, որ նոյեմբերի 28-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան ֆիդանը որպես հաստատման ժամկետ նշել է առաջիկա մի քանի շաբաթը:
Հիշեցնենք, որ դեռևս 2022-ի մայիսին Շվեդիան և Ֆինլանդիան դիմել էին դաշինքի անդամ դառնալու համար: Ի տարբերություն Ֆինլանդիայի դիմումի հաստատմանը, Շվեդիան մինչ օրս սպասում է թուրքական և հունգարական կողմի որոշմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |