Տնտեսական15:28, 30 Նոյեմբեր 2023
Թուրքիան առաջիկա 10 տարում մտադիր է տուրիզմից ստացված եկամուտները հասցնել 135 մլրդ դոլարի

Նոյմեբերի 30-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Ստամբուլ քաղաքի «Raffles» հյուրանոցում տեղի է ունեցել Թուրքիայի տուրիզմի ներդրումային ասոցիացիայի (TTYD) կողմից կազմակերպված «Զբոսաշրջության ներդրումային ֆորումը»։
Ֆորումի բացման խոսքում TTYD-ի նախագահ Օյա Նարինը խոսել է տուրիզմի ոլորտում գրանցված հաջողությունների մասին։
Նա նշել է, որ ոլորտում ներգրավված երիտասարդների շնորհիվ Թուրքիան էականորեն բարելավել է իր դիրքերը զբոսաշրջության առումով՝ զբաղեցնելով աշխարհում 5-րդ տեղը։
«Նպատակադրված ենք հասնելու 3-րդ տեղին»,-հավելել է նա։
Նարինը խոսել է նաև ոլորտում ավելի մրցունակ դառնալու մասին և այդ առումով նշել Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող նահանգներում (հիմնականում քրդաբնակ խմբ․) ներդրում կատարելու անհրաժեշտության մասին։
Իսկ արդեն կատարված ներդրումների ծավալին անդրադառնալիս՝ նշել, որ դրանք կազմում են շուրջ 120 մլրդ դոլար, որոնց շնորհիվ Թուրքիայում զբոսաշրջիկներին ընդունելու համար կառուցվել է ավելի քան 20․000 հաստատություն և ստեղծվել 2մլն ու ավելի աշխատատեղ։
TTYD-ի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ 2023-2025 թթ-ին տուրիզմից սպասվող եկամուտները հասնելու են 56-65 մլրդ դոլարի, 2026-ի համար նշել, որ սպասվում է 71 մլրդ դոլարի, իսկ առաջիկա 10 տարվա ընթացքում՝ մինչև 135 մլրդ դոլարի եկամտաբերություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |