Քաղաքական10:32, 01 Դեկտեմբեր 2023
Էրդողանն ԱՄԷ-ում է (Լուսանկար)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ)՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպվելիք կլիմայի գործողությունների գագաթնաժողովին։
Նրան Դուբայի միջազգային օդանավակայանում դիմավորել են ԱՄԷ-ի փոխնախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ-Նահյանը, Աբու-Դաբիում Թուրքիայի դեսպան Թուգայ Թունչերը, Դուբայում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Օնուր Շայլանը և այլք։
Նշենք, որ Էրդողանն ԱՄԷ է մեկնել կնոջ՝ Էմինե Էրդողանի, շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայական փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեքի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուի, նախագահականի հանրային կապերի վարչության նախարար Ֆահրեթթին Ալթունի և նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի ուղեկցությամբ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |