Ռազմական17:01, 04 Դեկտեմբեր 2023
Թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են
Ստոքհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտը (SIPRI) հրապարակել է 2022-ին ամենից շատ զենք-զինամթերքի վաճառած 100 ռազմարդյունաբերական ընկերության անուն։
Նշվում է, որ 2021-ի համեմատ վաճառքի ընդհանուր ծավալները 3.5 տոկոսով նվազել են՝ վերջին 7 տարվա ընթացքում գրանցելով առաջին նվազման ցուցանիշը:
Վերոհիշյալ 100 ընկերության մեջ տեղ է գտել նաև թուրքական 4 ռազմարդյունաբերական ընկերություն՝ «ASELSAN»-ը 60-րդ, «Baykar»-ը 76-րդ, «Türk Havacılık Uzay Sanayii»-ն 82-րդ և «Roketsan»-ը 100-րդ տեղում:
Ի տարբերություն ընդհանուր ցուցանիշների նվազմանը՝ թուրքական ընկերությունների ռազմական արտադրանքի վաճառքի ծավալներն ընդհանուր առմամբ աճել են 22 տոկոսով և հասել 5.5 մլրդ դոլարի:
Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների շարքում ուշադրություն է հրավիրվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելջուք Բայրաքթարին պատկանող «Baykar» ընկերության գրանցած ցուցանիշների վրա: Վերջինիս եկամուտները որոնք 2021-ի համեմատ աճել են 94 տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուշագրավ է այն, որ զորավարժությունն անցկացվում է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի՝ փետրվարին նախատեսված Անկարա այցից առաջ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել հեռահար հրթիռների արտադրության ծրագրին:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |