Քաղաքական17:25, 06 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի նախագահն Իսրայելին սպառնացել է, որ վերջինս ծանր գին կվճարի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարից վերադառնալիս անդրադարձել է Իսրայելի այն հայտարարությանը, ըստ որի` Իսրայելը պատրաստվում է սպանել Պաղեստինից դուրս բնակվող այդ թվում՝ Թուրքիայում գտնվող ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին։
Էրդողանը մասնավորապես նշել է․ «Նախ և առաջ այդ լուրը հայտնողներին կասեմ, որ Թուրքիային երևի լավ չեն ճանաչում։ Թուրքերին չեն ճանաչում։ Մեզ չեն ճանաչում։ Եթե նրանք նման սխալ թույլ տան, պետք է իմանան, որ դրա համար շատ ու շատ ծանր գին են վճարելու»։
Թուրքիայի նախագահի խոսքով, եթե իսրայելցիները համարձակվեն նման քայլի գնալ Թուրքիայի և թուրքերի դեմ, կդատապարտվեն վճարել այնպիսի գին, որ էլ երբեք չկարողանա մեջքը ուղղել։ Նման բան փորձողները պետք է չմոռանան, որ դրա հետևանքները կարող են շատ լուրջ լինել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքական մամուլում տարածվող լուրերին արձագանքել է «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդի անձնական քարտուղարը:
Թուրքիայի նախագահը գերմանացի իր գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին խոսել է քննարկված հարցերի և թուրքական կողմի անհանգստությունների մասին:
Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Որպես Թուրքիայի համար ամենավտանգավոր երկիր՝ հնչել է նաև Սիրիայի անունը:
Թուրքական մամուլում տարածվող լուրերին արձագանքել է «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդի անձնական քարտուղարը:
Ծաղրանկարը վերաբերում է օդանավակայանում երկու առաջնորդների հանդիպմանը։
Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։
Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունն անհանգստացրել է Թուրքիային:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |