Քաղաքական16:02, 06 Դեկտեմբեր 2023
Էրդողան․ «Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցազրույց է տվել հունական «Kathimerini» թերթին։ Խոսել է թուրք-հունական հարաբերությունների մասին՝ նշելով․ «Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիս, բարեկամս, եթե դուք մեզ չսպառնաք, մենք էլ ձեզ չենք սպառնա։ Եկեք ամրապնդենք մեր երկու երկրների միջև վստահությունը»։
Էրդողանը, հիշատակելով նախկինում Հունաստանին ուղղված «մի գիշեր հանկարծակի կգանք» արտահայտությանը, նշել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի անվտնագությանը սպառնացող տարրերին։
Նշելով, որ Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է․ «Մենք հարևաններ ենք, հարևաններ կմնանք և պետք է փոխադարձաբար հարգենք միմյանց իրավունքներն ու կենսական շահերը։ Հույն ժողովուրդը, ում հետ մենք ապրել ենք դարեր շարունակ, լավ գիտի, թե որքան ջերմ ենք, երբ ձեռք ենք մեկնում»։
Ի հավելումն Էրդողանը նշել է, որ նրանք (իմա՝ հույները) շատ լավ գիտեն թուրքական մշակույթում առկա հանդուրժողականությունը և անկեղծությունը։
«Մենք ցանկանում ենք փոխըմբռման հիման վրա բարելավել մեր հարաբերությունները և խաղաղ ապրել այս տարածաշրջանում։ Մենք մի երկիր ենք, որը բազմիցս ապացուցել է, որ ինչ ասում է, խոսքի համար չի ասում։ Արևմտյան լրատվամիջոցները փորձում են աղավաղել իմ խոսքերը»,- նշել է Էրդողանը։
Անդրադառնալով երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ներուժին՝ Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Միջերկրկարական ծովում համագործակցության ներուժ կա, իսկ Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովերում էներգետիկ պաշարների առկայության մասին կարելի է պարզել գիտական հետազոտությունների արդյունքում և դրա վերաբերյալ խոստումնալից ուսումնասիրություններ են կատարվել։
Մատնանշելով նաև Միջերկրական և Էգեյան ծովի բնական պաշարների հարուստ ավազանները՝ Էրդողանը հայտնել է, որ միջազգային կոնյուկտուրայում էներգետիկ անվտանգության ապահովումը և պահպանումը ռազմավարական էական խնդիր է դարձել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշվում է, որ բանակցությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն հնարավոր հակամարտությունը կանխելու և տարածաշրջանում ռազմական գործողությունները համակարգելու տեսանկյունից։

Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։

Հանդիպման շրջանակներում կազմակերպվել են այցեր թուրքական ռազմարդյունաբերական կենտրոններ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտե Ռավանչին բացառիկ հարցազրույց է տվել Region Monitor-ին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |