Քաղաքական16:25, 06 Դեկտեմբեր 2023
Ամերիկացի պաշտոնյան հայտնել է Թուրքիայի հետ տարաձայնությունների առկայության մասին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի միջազգային կոալցիայի հատուկ ներկայացուցչի օգնական Լեն Մքքարին անդրադարձել է Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ։ Ինչպես հայտնի է, Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական ուժեր։
Քրդական «Rûdaw» լրատվամիջոցի լրագրողի հարցին, թե ինչպիսին է Թուրքիայի ռազմական գործողությունների արդյունավետությունը Սիրիայի հյուսիսում և ինչ ՀՕՊ համակարգեր կան, ամերիկացի պաշտոնյան արձագանքել է հետևյալ կերպ։
«Մենք շատ սերտ կապի և հաղորդակցության մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ ամեն հարցում։ Ինչպես գիտեք, կան ոլորտներ, որտեղ շատ համընկնումներ և ընդհանուր եզրեր կան, բայց կան նաև տարաձայնություններ: Մենք վճռական ենք շարունակելու զարգացնել հակաահաբեկչական ոլորտում համագործակցությունը Թուրքիայի կառավարության հետ»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ Յան Մքքարին նաև ընդգծել է, որ Թուրքիայի կառավարությունը չափազանց ակտիվ դերակատարում ունի ԻՊ-ի դեմ պայքարում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |