Քաղաքական09:43, 08 Դեկտեմբեր 2023
Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը գերիների փոխանակման վերաբերյալ

Թուրքիայի արտգործնախարարությունը դեկտեմբերի 8-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ու Հայաստանի միջև գերիների փոխանակման և հարաբերությունների կարգավորմանը միտված քայլերի վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Գոհունակություն ենք տածում Ադրբեջանի նախագահական վարչակազմի և Հայաստանի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված համատեղ հայտարարությամբ հաղորդված, երկու երկրների միջև վստահությունը մեծացնող որոշ կոնկրետ քայլերի իրականացման որոշման կապակցությամբ, աջակցում ենք հավելյալ վստահությունը մեծացնող քայլերի յուրացման հարցում բանակցությունների/հանդիպումների շարունակման որոշմանը։
Ցանկանում ենք, որ պահ առաջ ստորագրվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը, որը հանդիսանալու է Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման համար կարևորագույն զարգացումներից մեկը»։
Նշենք, որ ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն ազատ է արձակելու 32 հայ ռազմագերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցի զինծառայողի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, օրակարգում են լինելու Մերձավոր Արևելքում առկա խնդիրները:

Ալեն Բերսեի ընդունելությունը կազմակերպվել է Թուրքիայի նախագահականում:

Ապրիլի 22-ին մի խումբ զինված մարդիկ կրակ էին բացել զբոսաշրջիկների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 28 մարդ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |