Քաղաքական15:43, 08 Դեկտեմբեր 2023
Էրդողանը ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը կապում է F-16-երի մատակարարման հետ

Նոյեմբերի 8-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանին հարցրել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առաջիկայում հնարավոր հանդիպում անցկացնելու մասին, որին ի պատասխան` Թուրքիայի նախագահը նշել է, որ այդպիսի հանդիպում չի պլանավորվում:
Բացի այդ, Էրդողանը խոսել է Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության և ԱՄՆ-ի հետ ունեցած F-16 կործանիչների գործարքի մասին:
«Կանադան խնդրահարույց իրավիճակում է պահում Թուրքիայի՝ իրենցից անօդաչու թռչող սարքերի և հարվածային ԱԹՍ-ների գնման հետ կապված մեր դիմումը: «Շվեդիայում, Շվեդիա...» ԱՄՆ-ն էլ է նույնն ասում: Եթե դու կոնգրես ունես, ես էլ ազգային ժողով: Դու ասում ես, որ F-16-ի հարցում քայլ կարող ես կատարել՝ երբ այն անցնի կոնգրեսով: Ես էլ խորհրդարան ունեմ: Ես էլ, մինչ խորհրդարանով չանցնի նման քայլ անելու հնարավորություն չեմ ունենա: Եթե մենք ՆԱՏՕ-ում երկու դաշնակից պետություններ ենք, ապա համերաշխության շրջանակներում միաժամանակ դու քո բաժինն արա, մեր խորհրդարանն էլ անհրաժեշտ որոշումը կկայացնի»,-ասել է նա:
Այսպիսով, Էրդողանի խոսքից պարզ է դառնում, որ Թուրքիան Շվեդիայի անդամակցության հայտը կընդունի և խորհրդարանում կվավերացնի այն պարագայում, երբ ԱՄՆ-ն կատարի կործանիչների վերաբերյալ գործարքով ստանձնած իր պարտվարությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |