Քաղաքական11:12, 08 Դեկտեմբեր 2023
Նոր փուլ Թուրքիան-Հունաստան հարաբերություններում (լուսանկար)

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկկողմ բարիադրացիական հարաբերությունների վերաբերյալ փաստաթուղթ են ստորագրել:
Կողմերը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի ունեցած Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 5-րդ հանդիպման շրջանակներում ստորագրել են «Բարեկամական հարաբերությունների և լավ հարևանության մասին Աթենքի հայտարարությունը»:
Բացի այդ, Հունաստանում ընթացքող բանակցությունների ժամանակ Էրդողանը Միցոտակիսին պաղեստինա-իսրայելական հակամարտության և այդ համատեքստում Թուրքիայի վարած քաղաքականության մասին պատմող գիրք է նվիրել:
Գիրքը վերնագրված է հետևյալ կերպ. «Թուրքիայի խաղաղության դիվանագիտությունը օկուպացված Պաղեստինի արդար դատում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն Աթենք էր այցելել դեկտեմբերի 6-ին, իսկ մինչ Հունաստան կատարվելիք այցը հունական «Katimerini» թերթին տված հարցազրույցում հայտարարել, որ Հունաստանը Թուրքիայի թշնամին չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |