Քաղաքական15:50, 08 Դեկտեմբեր 2023
Էրդողանը «սադրանք» է անվանում Հայաստան-Ֆրանսիա ռազմական համագործակցությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին Հունաստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Հարցուպատասխանի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ռազմական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս թափ առնող համագործակցությանը:
«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ Ավելի վաղ Ֆրանսիան բազմաթիվ աջակցություններ է ցուցաբերել Հայաստանին։ Ի՞նչ արդյունք են ստացել, ո՛չ մի»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև, հիշեցմնելով, որ Ֆրանսիան Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խնդիրը լուծելու նպատակով ձևավորված Մինսկի խմբի անդամ պետություններից մեկն է, տարածաշրջանում տիրող լարվածության ֆոնին իրավիճակը լարելու մեջ:
Ապա ընդգծելով Արցախում տեղի ունեցած վերջին ռազմական գործողություններում Ադրբեջանի հաջողելու մասին, որոնց հետևանքով Արցախի էթնիկ հայերը լքել էին իրենց տները՝ կրկին դիմել է Ֆրանսիային.
«Հիմա այս ռազմական փոխադրամիջոցներն ուղարկելու ես, ի՞նչ ես ստանալու։ Ավելի վաղ Հայաստանին ուղարկված տանկերը, հրանոթները, հրացաններն անցան Ադրբեջանի ձեռքը։ Ոչ թե ինչ-որ արդյունքի են հասնելու, ուղղակի Հայաստանին են խաբում»:
Էրդողանն ամփոփելով, նշել է, որ Հայաստանի համար լավագույն ընտրությունը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, քանի որ ներկայումս Հայաստանին զենք մատակարարողները «նեղ ժամանակներում» նրան մենակ են թողնելու:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան Հայաստանին 50 միավոր VAB MK3 զրահապատ փոխադրիչ է մատակարարելու։ Մատակարարումների մասին հարցազրույցներից մեկում հայտնել էր Եվրոպայում անվտանգության և կանխատեսման ինստիտուտի (IPSE) տնօրեն Էմանուել Դյուպյուին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |