Տարածաշրջան14:15, 11 Դեկտեմբեր 2023
Ստամբուլում 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել
Թուրք գիտնական, պրոֆեսոր Նաջի Գյորուրը «CNN Türk»-ին հայտնել է Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Ստամբուլի նահանգում հնարավոր երկրաշարժի շուրջ ունեցած իր անհանգստությունների մասին:
Գյորուրը նշել է, որ Ստամբուլում ամեն պահ ավերիչ՝ 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ, ինչպես նաև հավելել, որ այն ավելի հավանական է Ստամբուլի եվրոպական մասում:
Ըստ թուրք գիտնականի՝ նմանօրինակ հնարավոր երկրաշարժի վերաբերյալ ահազանգել են նաև մի շարք ամերիկացի մասնագետներ:
«Նրանց խոսույթի համաձայն՝ 1999-ի երկրաշարժերից հետո Մարմարայում 64 տոկոս հավանականությամբ երկրաշարժ կարող է տեղի ունենալ»,- հավելել է նա:
Բացի այդ, Գյորուրն ընդգծել է, որ վերոհիշյալ մասնագետների կողմից իրականացված հետազոտությունների վերանայումից հետո էլ երկրաշարժի հավանականությունը բարձր մնացել՝ կազմելով 47 տոկոս:
«Նույնիսկ եթե մետաղադրամը նետեք, այն նետում եք 50 հավանականությամբ: Քառասունյոթ տոկոսը մեծ հավանականություն է»:
Պրոֆեսորը նշել է հավանական ուժգին երկրաշարժի հարվածի տակ հայտնվելիք շրջանների անունները` Սիլիվրե, Բաքըրքյոյ, Զեյթինբուրնու և այլն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |