Քաղաքական17:15, 14 Դեկտեմբեր 2023
Թուրքիան ակնկալում է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի աջակցությունը քուրդ զինյալներին

Թուրքիայի պետական «TRT Haber» հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները խոսել են Թուրքիայի օրակարգում տեղ գտած հարցերի շուրջ:
Մասնավորապես հարցուպատասխան է եղել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների դեմ պայքարում ԱՄՆ-ի դիրքորոշման, ինչպես նաև Հունաստանի և Թուրքիայի միջև վստահության բարձրացմանը միտված քայլերի վերաբերյալ:
Ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում նշվել է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալում է Սիրիայում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և Սիրիայի քրդական ուժերին (YPG) տրամադրվող աջակցության դադարեցում:
«Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն վերջ կտա այս ահաբեկչական կազմակերպություններին տրամադրվող բոլոր տեսակի օգնություններին և մեզ անկեղծորեն կաջակցի ահաբեկչության դեմ պայքարում»:
Իսկ Հունաստանի հետ ընթացող գործընթացների վերաբերյալ ասվել է հետևյալը. «Նոյեմբերի 13-ին Անկարայում իրականացված վստահության բարձրացման միջոցառումների ժողովը Հունաստանի հետ մեր հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր մի քայլ էր: Երկու տարուց ավել դադարից հետո պատմիրակությունների միջև տեղի ունեցող հանդիպումները վերսկսեցին: Սկսվել է Աթենքում իրականացվելիք հերթական հանդիպման պլանավորման գործընթացը: Վերջին հանդիպման ընթացքում ևս դրական զարգացումներ են տեղի ունեցել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |