Քաղաքական15:04, 14 Դեկտեմբեր 2023
ԱՄՆ-ն Թուրքիայի քաղաքացու նկատմամբ պատժամիջոց է սահմանել

Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին՝ հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո, Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման և Իսրայելի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունների ֆոնին ԱՄՆ-ն 4-րդ պատժամիջոցն է սահմանել «ՀԱՄԱՍԻ»-ի առնչությամբ:
ԱՄՆ ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով պատասխանատու ֆինանսների փոխնախարար Բրայեն Նելսոնի հայտարարության համաձայն՝ ապացուցվել է «ՀԱՄԱՍ»-ին ֆինանսական օգնություն տրամադրող՝ թվով 8 անձանց ինքնություն:
Նշվում է, որ վերոհիշյալ անձանց ֆինանսական հաշիվները սառեցվել են: Նրանց թվում եղել է նաև մեկ Թուրքիայի քաղաքացի:
ԱՄՆ-ի պնդմամբ՝ Հարուն Մանսուր Յաքոբ Նասսեր ալ-Դինը հանդիսանում Է Թուրքիայում «ՀԱՄԱՍ»-ին պատկանող ֆինանսական կառույցի կարկառուն դեմքերից մեկը:
Նա մեղադրվում է Թուրքիայից և Գազայից Արևմտյան ափում (Հորդանան գետի արևմտյան ափ-խմբ.) գտնվող խմբավորման հրամանատարական կետ ֆինանսական միջոցներ ուղարկելու, ինչպես նաև Արևմտյան ափում անկայունություն հրահրելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |