Քաղաքական09:11, 15 Դեկտեմբեր 2023
Տեղի է ունեցել Էրդողան-Բայդեն հեռախոսազրույց

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Թուրքական կողմը նշում է, որ հեռախոսազրույցը նախաձեռնել է ամերիկյան կողմը:
Թուրքիայի նախագահականի հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին՝ հոկտեմբեր 7-յան սրացումներից հետո Պաղեստինի Գազայի հատվածի շուրջ տեղի ունեցող զարգացումները, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային հարցեր:
Էրդողանն ընդգծել է Գազայում տիրող իրավիճակը հնարավորինս շուտ հանգուցալուծելու անհրաժեշտությունը: Նա նշել է նաև, որ Իսրայելին ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դադարեցումը կարող է արագորեն ապահովել հրադադարը։
Բացի այդ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայելի հարձակվողական գործողությունների շարունակականությունը կարող է ունենալ տարածաշրջանային և համաշխարհային բացասական հետևանքներ։
Ապա, որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում, առաջ քաշել Թուրքիայի առաջարկած երաշխավորի մեխանիզմի ձևավորումը՝ որակելով այն որպես ամենաողջամիտ և մնայուն լուծում:
Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրի ղեկավարները անդրադարձել են նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված F-16 կործանիչների վաճառքի գործարքին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |